Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Նպատակն ու խնդիրները
Այս նախագիծը և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել՝ կիրառելով մեդիագիտելիքներն ու մեդիահմտությունները: Այն զարգացնում է վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը:
Նախագիծը սկսում են Ռոդարիական հնարքներից.
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների աղավաղում
- «Շրջված», «շփոթված» պատմություններ
- Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
- Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
- Թարս հարցեր շիտակ պատասխաններով
- Իսկ հետո ի՞նչ եղավ
Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ կապ չունեցող մի բառ:
Ընթացքը՝
- Աղայանական հեքիաթների ընթերցում, քննարկում
- Ռոդարի+տեխնոլոգիա. հեքիաթների հերոսների պատրաստում
- Ռոդարի +մեդիա .սովորողները Paint ծրագրով նկարազարդում են հեքիաթը, պատումը ձայնագրիչով ձայնագրում
Արդյունքը՝
Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում
