Օրը՝ 01․02․2022թ․
Ժամը՝ 11:00-12:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Խորհրդատու երաժիշտ` Արմենուհի Սոկրատունի
Նպատակը՝ 5-6 տարեկանների դասարան-համույթը կներկայացնի Թումանյան-Կոմիտաս յուրացրած ստեղծագործությունները
Խնդիրներ՝
- Բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները
- Մասնակցել ստեղծագործությունների խաղ-բեմականացմանը
- Բեմականացման ընթացքում նվագակցել ռիթմիկ շարժումներով, շրխկաններով
Ստեղծագործություններ՝
- «Փիսոն»
- «Քամին»
- «Ծիտը»
- «Ամպն ու սարը»
- «Շունը»
- «Առաջին ձյունը»
Երգեր
- «Արևների շարք»
- «Կաքավիկ»
- «Ձիուկը»
Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ
Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստղծագորխությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։
