Օրը՝ 11.01.2024
Ժամը՝  11։00
Վայրը՝ Հյուսիսի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուսիսի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Խորհրդատու՝  Արմենուհի Սոկրատունի
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Հիմնական ուղղությունները՝

  • ընկուզախաղեր
  • ազգային, ծիսական խաղեր

Նկարագրությունը՝
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Մուկ–կատու
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Խնոցի-հարոցի— Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: