Տևողությունը՝ 08.01.2024-26.01.2024
Ժամը՝ 11:00-12:30
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ, ընտանիքում
Համագործակցություն ծնողական համայնքի հետ
Նպատակը՝ մարմնարզական վարժությունների՝ անհատական և խմբային կարողությունների ու հմտությունների ներկայացում

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

  • Կատարել շարային վարժություններ,«Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
  • Քայլով մարշ  տեղում և ընթացքից
  • Օղակի պտտում 30 վայրկյան
  • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
  • Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել ներքև  3-5 անգամ
  • Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
  • Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ

Աղբյուրը՝ Ռոզա Գսպոյանի բլոգ

Հիմնական ուղղությունները .

  • ամենօրյա առավոտյան նախավարժանք
  • էստաֆետային խաղեր
  • գլուխկոնծիներ 
  • հեծանվավարություն
  • ինքնագլորների շքերթ
  • լողի ստուգատես
  • մարզական ընտանիք