Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Ժամանակահատված՝ 08.01.2024-27.01.2024

Համագործակցություն՝  Անժելա Բլեյանի և հայրենագետ, բնագետ ջոկատի հետ

Նպատակը՝ Ուսումնական գործընթացում բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Խնդիրները

  • Դիտարկումներ, բնագիտական փորձերի իրականացում(ջուր-ձյուն-սառույց թեմայի շուրջ), արդյունքների գրանցում
  • Հետաքրքիր փորձեր pinterest կայքից
  • Ուսուցողական խաղերի ստեղծում, փորձարկում 5-6 տարեկանների հետ
  • Ռոբոտների, լեգոների հավաքածուների ներկայացում (ընտանեկան դպրոցներում)

Աշխատանքային ուղղություններ՝

  • Ուսուցողական խաղերի ստեղծում
  • Բնագիտական փորձերի իրականացում
  • Ռոբոտների, լեգոների հավաքածուների ներկայացում
  • Իմ լեգո խաղալիքը —  ստուգատեսի շրջանակում սովորողները կներկայացնեն լեգոներով տարբեր կերպարներ պատրաստելու իրենց հմտությունները: Տանը մեծերից որևէ մեկը կնկարահանի ողջ ընթացքը, կտեղադրի իր YouTube-յան էջում և հղումը կուղարկի դասվարի էլեկտրոնային հասցեին, որոնք էլ կհրապարակվեն դասարանական բլոգում:
  • Դասարանը՝ ջերմոց-լաբորատորիա — դդմի սերմերի տնկում, խոշորացույցով դիտարկումներ, արդյունքերի գրանցում