Օր՝ դեկտեմբերի 26
Ժամ՝ 10:30-ից
Վայր՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ, հյուրեր, այլք
Նպատակ`
- Ազգային տոնի փոխանցում, իրականացում
- Ընտանիքի ընդգրկում ուսումնական ընթացքի մեջ
Խնդիրներ`
- Ուսումնական նյութի յուրացում
- Ամանորի ծեսի կայացում
- Հեքիաթի ու հավատի փոխանցում
Ընթացքը
- տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Ամանորի ծեսի պատմությունը,
- Սովորում են Ամանորի բարեմաղթանքներ,
- համակարգում են հիմնական գործողությունները,
- սովորում են Ամանորյա ազգային ծիսական երգեր։
Արդյունքները
մասնակիցները կիմանան
- ազգային ծեսեր
- ազգային սովորույթներ
- ազգային ավանդական պարեր
- հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր
- ժողովրդական, ծիսական խաղերը
կկարողանան
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ
կլինեն
- ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
Արդյունք
Նկարել, տեսագրել, ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:
Բուն ծեսի ընթացքի նկարագրություն.
Ամանորի հեքիաթը՝ լի սպասումով, նորի ու բարու, խաղաղության ու արևշատության կավետվի ո՛չ միայն ավետիսներով, երգ ու պարով, այլև՝ հենց ծիսական տարեհացի թխման արարողակարգով, ընկուզախաղերով, տեխնոլոգիական աշխատանքներով:
Մասնակիցները կբաժանվեն երկու խմբի այնպես, որ յուրաքանչյուր խմբում լինեն մասնակից և՛ սովորողներ, և՛ ծնողներ: Կսկսվի իսկական կենդանի տոն, որ ժամանակ կխաղանք ընկուզախաղեր: Ավելի շատ ընկույզ ձեռք բերած թիմի մասնակիցները կհագնեն տեխնոլոգիայի համար նախատեսված գոգնոցներն ու թիմակից ծնողների հետ կպատրաստեն ընկույզ-տնակներ՝ տոնական այլընտրանքային ծառը զարդարելու համար՝ ընթացքը համեմելով ամանորյա երգերով:
Մյուս խումբը կկապի խոհարարական գոգնոցներն ու հացթխիկի երգերի ուղեկցությամբ կպատրաստի ավանդական ծիսական տարեհաց, որն էլ կհամտեսենք ծեսի ավարտին, իսկ չիրը բաժին կընկնի հաջողակին:
Տոնական ծառը զարդարելուց ու տարեհացը պատրաստելուց հետո նորամուտի խորհուրդը կամբողջացնենք Արտասահման-արվեստանոցում՝ տոնական ծրագրով, սովորողների աշխատանքների ցուցադրությամբ և ցուցահանդես-վաճառքով:
Ծրագիր՝
Միասնական ընթերցում
Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն-գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:
Ավետիս
Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Միասնական ընթերցում
Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Միասնական երգ-ավետիս՝ Մելքոն, Գասպար
***
Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:
- Միասնական երգ՝ Զար զընգը
***
Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:
- Միասնական երգ՝ Տոնածառ ջան
- Բարեմաղթանք
***
Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստվեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:
- Միասնական երգ՝ Բասեն բարի
- Բարեմաղթանք
***
Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:
Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:
Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:
Միասնական պարեր՝ Թամզարա, Բուլուլ
