Օրը՝ 07.12.2023
Ժամը՝ 11։00
Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, 5 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա
Մասնակիցները՝ Հյուսիսի հինգ տարեկաններ
Պատասխանատու՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում
Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք
Նկարագրությունը՝
Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:
Արդյունքը` Բոլոր մեդիաբացիկները տեղադրվում են դասարանական բլոգում։
