Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր ամիս

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նպատակը և խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների երևակայությունը
  • Զարգացնել մոտորիկան
  • Զարգացնել ստեղծագործ միտքը՝ տարբեր նյութերից նոր իրեր ստեղծելու ուղղությամբ
  • Դասարանը վերածել լաբորատորիայի, ստեղծել ինքնաշեն խաղալիքներ
  • Ստեղծել տոնական տրամադրություն, որի հիմնական ուղղությունը կլինի տնակը և կկապվի ամանորյա բարեմաղթանքի հետ. ,,Ձեր տունը շեն իլի…,,
  • Նախագիծը դարձնել ,,Լույսեր, գույներ, ղողանջներ,, նախագծի մաս

Ընթացքը՝

Նախապես կքննարկենք՝ ինչ տոնական ատրիբուտներ ենք ստեղծելու, ինչ նյութեր պետք կլինեն, որոնք կհամապատասխանեն ընտրված թեմային և դասասենյակի ձևավորմանը: Ծնողների օգնությամբ ձեռք կբերենք համապատասխան պարագաներ. ստվարաթղթե գլանակներ, թաղիքե կտորներ, կաթի դատարկ տուփեր, լույսեր, որոնք վերածելու ենք խաղալիքների՝ տնակների:

Կհամագործակցենք Ալիս Գևորգյանի հետ՝ ստեղծելու կավե տնակ-խաղալիքներ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում