Օրը՝ դեկտեմբերի 20

Ժամը՝ 11:00

Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, այլ ցանկացողներ

Համառոտ նկարագիր

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում ծնող Գոհար Գրիգորյանը՝ Մարիի մայրիկը, սովորողների հետ կպատրաստի ավանդական կլոր գաթա:

Կներկայացվի՝ որն է գաթաթխիկի ծիսականությունն ու խորհուրդը, ինչպես են այն կիրառել՝ որպես հարսնատեսի հրավեր, բուն հարսանեկան արարողակարգի կարևոր մաս , գաթայի պատրաստման ամանորյա խորհուրդն ու տարվա բարեհաջող լինելու գուշակության սովորույթը:

Արդյունքը՝ տեսաֆիլմի ստեղծում