Օրը՝ նոյեմբերի 17
ժամը՝ 11:00
Անցկացման վայրերը՝ Մայր դպրոց. Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, դաստիարակներ, երաժիշտներ
10:30-ից՝ 5 տարեկանների շքերթային քայլքը դեպի Մայր դպրոցի Մարմարյա սրահ:
Պզզան օրով, պզզան շորով
10:55-ից՝ 5 տարեկանների մուտքը Մայր դպրոցի Մարմարյա սրահ՝ երաժշտության, ծափերի ուղեկցությամբ:
- Մարմարյա սրահի արևելյան կողմում՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Սաթեն Քարաջյան և ընկերներ
- Մարմարյա սրահի արևմտյան կողմում՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Զառա Սեդրակյան, Մայրանուշ Համբարձումյան և ընկերներ
- Մարմարյա սրահի հյուսիսային կողմում՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քրիստինե Գրիգորյան և ընկերներ
- Մարմարյա սրահի հարավային կողմում՝ Հարավային դպրոց-պարտեզ, Լիլիթ Մովսիսյան և ընկերներ
- Մարմարյա սրահի կենտրոնում՝ Քոլեջ, Անահիտ Գրիգորյան, Էլյա Գրիգորյան և ընկերներ
Պատասխանատու երաժիշտներ՝ Սեդա Թևանյան, Արմենուհի Սոկրատունի, Ջուլի Ղազարյան, Լիլիթ Վերմիշյան, Մարինե Մկրտչյան
Թմբուկի նվագակացություն՝ Լաերտ Գրիգորյան
Տեխնիկական սպասարկում՝ Էմիլ Զաքարյան
Ծեսերի համակարգող՝ Սյուզի Մարգարյան
Ծրագիր
Ծափեր, դոփյուններ, ռիթմիկ խաղ-վարժություններ՝ թմբուկի ուղեկցությամբ
Կոմիտաս՝ «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ», «Արև՛, արև՛, դուրս արի…» երգեր
Աթաբեկ Խնկոյան, «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
Հովհաննես Թումանյան, «Փիսոն»
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին
Միասնական կատարում` «Փայտե ձիուկ»
Աթաբեկ Խնկոյան, «Աքաղաղն ու կտուրը»
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:
Միասնական կատարում` «Ամպն ու սարը»
Հովհաննես Թումանյան, «Քամին»
-Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։
Միասնական պար՝ «Կռնկավե». Մարմարյա սրահի կենտրոնում Քոլեջի 5 տարեկաններն են և Լաերտ Գրիգորյանը
Միասնական պար՝ Ապարանի Գյովնդ Մարմարյա սրահի կենտրոնում են «Նռանե» պարային համույթը, երաժիշտները, ծրագրի ղեկավարները, ծնողներ, հյուրեր
Մանդարինե հյուրասիրություն
Բանաստեղծություններ
- Աթաբեկ Խնկոյան, «Մեղու»
- Աթաբեկ Խնկոյան, «Աքաղաղն ու կտուրը»
- Հովհաննես Թումանյան, «Փիսոն»
- Հովհաննես Թումանյան, «Քամին»
Երգեր
Կոմիտաս՝
- «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»
- «Արև՛, արև՛, դուրս արի…»
- «Ձիուկ»
Հովհաննես Թումանյան, «Ամպն ու սարը»
Պարեր
- Կռնկավե
- Ապարանի գյովնդ
Երգերի բառերը
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։
Արև, արև, դո՛ւս արի
Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:
Փայտե ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Ամպն ու սարը
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
