Այսօր 5 տարեկանները սովորեցին Աթաբեկ Խնկոյանի <<Ծիածան>> բանաստեղծությունը և ցանկություն հայտնեցին պատրաստել ծիածան գունավոր թղթերից։

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի: