Նարեկի տարեդարձն ու Լավաշթխիկի ծեսը հաճելի պատահականությամբ հատվեցին Ուսումնական ագարակի թոնրի մոտ, միաձուլվեցին ու դարձան իրական ծեսերի խառնաշփոթ:

Նարեկի մայրիկը նախապես ուսումնասիրել էր ,,Ծննդյան ծեսի մեր այլընտրանքը,, իմ առաջարկներն ու ընտրել այլընտրանքային տորթի տարբերակը, նաև՝ ,,հարցեր՝ տարբեր տարիքներում,, , տեսաֆիլմ պատրաստել, որը, վստահաբար, իր տեղը կգտնի ընտանեկան հուշապահոցում: Հարցին՝ ե՞րբ ես քեզ երջանիկ զգացել, Նարեկը պատասխանում է.

_ Երբ տարեդարձիս լավաշ էինք թխում…

Բուն ծննդյան ծեսը՝ լավաշթխիկ-խաղ-երգով, կարող եք դիտել, ժպտալ ու մեզ հետ Նարեկին ասել՝ ջա՜ն…

Նարեկի տարեդարձին նվիրեցինք նաև Նոյեմբերիկ ստուգատեսը՝ ծեփամածիկներով պատրաստելով բանջարեղեներից տորթ՝ որպես նվեր )))