«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսը ուսումնական օրացույցով հաստատված, կրթահամալիրի ծնունդը խորհրդանշող նախագիծ է, որ իրականացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին:
Ժամանակահատվածը՝ նոյեմբեր
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները ծանոթանում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը, ճանաչում են ամենասեբաստացիներին:
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:
Նպատակը և խնդիրները՝
- Ստեղծագործական մտածողության զարգացում
- Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում
- Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում
- Ռադիոթողարկման պատրաստում
- Բանավոր խոսքի զարգացում
- Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում
- Մեդիահմտությունների զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Ընթացքը՝
Լեզվագործունեություն. Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր մեծ ու փոքր սեբաստացիների հետ
- Իմ սեբաստացի ընկերը
- Սեբաստացի ուսուցիչները
- Ինչո՞ եմ սիրում իմ դպրոցը
- Ինչպե՞ս հայտնվեցի կրթահամալիրում
- Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
- Պատմում ու ներկայանում են սեբաստացի ծնողները
Տեխնոլոգիական գործունեություն՝
- Լավաշթխիկի ծես
- Թթուդրիկի ծես
- Գաթաթխիկ
- Կավով, ծեփամածիկով աշխատանք
Համագործակցային նախագծերի իրականացում
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում բնագիտական փորձերի կազմակերպում, իրականացում
Ունկնդրում
- Հարցազրույց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
Արդյունքներում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։
