Օրը` Նոյեմբերի 9

Վայրը` Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Անհրաժեշտ պարագաներ՝ Ուսումնական գործիք՝ նեթբուք, նոթբուք,պլանշետ

Ծրագրում՝

Աշխատանք մեդիագործիքներով.

  • Paint նկարչական ծրագրի գործիքների կիրառում
  • Աշխատանք paint ծրագրով
  • Թթվային բանջարեղենների ստեղծում, գունավորում, կերպարանավորում

Նկարագրությունը

Քանի որ արդեն ծանոթ ենք թթուդրիկի ծեսին, սովորողները միացնում են համակարգիչները, բացում են Paint նկարչական ծրագիրը և սկսում նկարել թթուդրիկի համար անհրաժեշտ բանջարեղենները։ 5 տարեկաններին կարող են օգնել իրենց ավագ ընկերները։ Ավարտելուց հետո պահպանում են նկարները։

Աշխատանքի ընթացքում դասվարը և օգնականը ձայնագրում են երեխաների թթվագովքը, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս։

Արդյունքում

Ստացված ֆոտոպատումները տեղադրվում են դասարանական բլոգում, ենթակայքում: