Օրը 16.11.2022
Ժամը 11:00-12:00
Վայրը՝  Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Երաժիշտ՝  Արմենուհի Սոկրատունի


Նպատակ

  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում
  • Հարսանեկան ծիսական երգերի ուսուցում
  • Ստեղծագործական մտքի զարգացում
  • Տեխնոլոգիական մտքի զարգացում

Ընթացքը՝
Ստուգատեսը կընթանա երկու փուլով, առաջին փուլում ավելներով  կպատրաստենք տիկնիկներ՝ հարս և փեսա։ Երկրոդ փուլում՝ ստուգատեսի օրը, ծիսական երգերով և պարով կկազմակերպենք սուտլիկ հարսանիք, որի հերոսները սովորողների հետ միասին կլինեն մեր պատրաստած հարսն ու փեսան։

Ծրագրում՝
Հարսի և փեսայի գովք՝

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա
****
Պսակ-պսակ
Պսակ-պսակ տիկնի պսակ.
Փեսեն էկավ՝ լիքը քսակ,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է…

Բոյը՝ չինար, մեջքին՝ քամար,
Աչքերը՝ ծով, ունքը կամար,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է…

****

Գովենք, գովենք
Գովենք, գովենք ու՞մ գովենք
Գովենք, գովենք մեր հարսին գովենք
Գովենք, գովենք ու՞մ գովենք,
Գովենք, գովենք մեր փեսին գովենք
****
Պարերգ — Թամզարա
Թամզարա, հայ, թամզարա,
Թամզարա, հայ, թամզարա,
Թամզարա, հայ, թամզարա,
Համ լե, լե, համ զար ա:

Տանձի ծառը բարձր է,
Թամզարա, հայ, թամզարա,
Վըրի տանձը քաղցր է,
Թամզարա, հայ, թամզարա:

Գնանք նանին հարցնենք,
Թամզարա, հայ, թամզարա,
Թե որ չտա, փախցնենք,
Թամզարա, հայ, թամզարա:

Ազգային խաղեր՝

  • Աքլորակռիվ
  • Աղջիկ փախցնոցի