Օրը՝ 02.11.2022
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Խորհրդատու տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան
Նպատակը՝ Դասարանը վերածել պլաստիլինե արվեստանոցի՝ ստեղծելով պլաստիլինե կերպարներ:

Խնդիրները՝

  • Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • Սովորողի ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում, զարգացում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտության ձևավորում

Ընթացքը.
Քանի որ առջևում Թթուդրիկի ծեսն է, այս անգամ մեր տեխնոլոգիական աշխատանքն ուղղված կլինի պլաստիլինե բանջարեղենային կերպարներ պատրաստելուն: Կնախապատրաստենք աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով՝ պլաստիլին, աշխատանքային տախտակներ, հղկիչներ, կհագնենք մեր աշխատանքային գոգնոցներն ու կսկսենք աշխատանքը: Ընթացքում սովորողները կպատմեն՝ ինչ բանջարեղեն են ծեփել, անուն կմտածեն բանջարեղեն-կերպարի համար: Աշխատանքն ավարտելուց հետո սովորողները կարգի կբերեն աշխատանքային տարածքը:
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում: