Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում, Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններին հյուր էին եկել 2-րդ դասարանցիները՝ ներկայացնելու Աթաբեկ Խնկոյանի ամենասիրված առակներից մեկը՝ «Խոզն ու ագռավը»։
2-րդ դասարանցիները մեծ պատասխանատվությամբ և սիրով ներկայացրեցին իրենց դերերով խաղը, որից հետո իրենց կրտսեր ընկերներին օգնեցին նկարել ստեղծագործության հերոսներին։
Համագործակցությունը ավարտեցինք ծափերով և երջանիկ դեմքերով։
Տեսանյութը` Տաթև Մարգարյանի բլոգից.
