Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Իրականացման տևողությունը`շուրջտարյա

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում.
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն.
  • Տեսողական-պատկերային մտածողության զարգացում.
  • Դիտումներ (դիտարկումներ) կատարելու հմտությունների ձևավորում.
  • Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, դասարանական).
  • Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում.
  • Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում.
  • Ծանոթացում առարկաների տարածական առնչություններին՝ վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը.
  • ՏՀՏ միջոցներից օգտվելու հմտությունների ձևավորում.
  • Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»
Հ. Թումանյան «Լուսաբացին»
Ա. Խնկոյան «Գիշեր»
Ա. Խնկոյան «Լուսին»
Հանելուկներ, շուտասելուկներ

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Լեզվագործունեություն + Ես շրջակա աշխարհ

  • Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
  • Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է: Կազմել բառակապեր: Ուշադրություն դարձնել բառ, բառակապ հասկացությանը: Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք:

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ

  • Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
  • Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով:
  • Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝
    — Պատմություն-նկար
    — Հատված-նկար
    — Նախադասություն-նկար

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

  • Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
  • Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
  • Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
  • Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
  • Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:

Մաթեմատիկական գործունեություն

  • Էլեկտրոնային առաջադրանքներ առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( Խմբավորումներ (ըստ որոշակի հատկանիշի), զույգերի կազմում, շատ — քիչ, երկար — կարճ,հաստ — բարակ, աջ — ձախ,առաջ — հետ, վերև — ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: ):
  • Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

Ուսումնական ֆիլմեր՝

Տիեզերք

Ինչո՞ւ է տիեզերքը մութ

Արեգակնային համակարգ

Գլոբուս

Մոլորակների խաչմերուկը

Վեներա մոլորակը

Մերկուրի մոլորակը

Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ

Աստղագիտություն ամենափոքրերի համար