Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց–պարտեզ 5 տարեկաններ, ծնողներ

Վայրը` Արագածոտնի մարզ Ապարանի ջրամբար

Քարտեզը՝ այստեղ

Մեկնում` Հոկտեմբերի , ժամը՝ 10։00 Հյուսիսային դպրոց–պարտեզ

Վերադարձ` 15:30 Հյուսիսային դպրոց–պարտեզ

Երթուղի` Երևան-Ապարան հեռավորություն՝ 59 կմ

Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 10 րոպե

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, տեղանքում կողմնորոշվելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում

  • Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր ցուցակի կազմում,
  • Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,
  • Առաջին օգնության տարրական կանոնների մասին,
  • Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
  • Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով)։

Նախագծի ընթացքը՝

Առավոտյան 10։00 Հյուսիսային դպրոց–պարտեզից տրվում է ճամփորդության մեկնարկը։ Սվորողները նախապես ծանոթանալով անվտանգության կանոններին հարմարավետ կտեղավորվեն երթուղայինի մեջ։ Երթուղայինով կանցնենք Ջրամբարի անցակետը այնուհետև կմեկնարկենք քայլք փոքրիկ արահետով՝ դեպի անտառ: Բարձրադիր անվտանգ հատվածից կդիտարկենք ջրամբարը, կկազմակերպենք բրդուճույաին ընդմիջում։ Ընդնիմջումից հետո կշարունակեք քայլքը դեպի հարակից անտառ։ Սովորողները որպես փոքրիկ բնագետներ կկազմակերպեն տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։ Ձեռք կբերենք բույսերի, տերևների, քարերի տեսակներ, դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար: Եղևնիների բացատում կկազմակերպենք նկարչական պլեներ, մարզական, ազգային խաղեր, օրը կավարտենք «Հակաբացիլ Կւոմիտաս» նախագծով։ Վերադարձը նախատեսված է ժամը՝ 15։30, նույն երթուղով։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ/դպրոցից/
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ/ դպրոցից/
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Կողմնացույց

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։