Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ըստ ուսումնական տոնացույցի, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է Կոմիտասյան օրեր նախագիծը:
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Տևողությունը՝ 25․09-09․10․2023
Միջավայր՝ դասասենյակ-լաբորատորիա, համերգասրահներ, բակ-պարտեզ։
Նպատակը՝ Կոմիտասյան երգերի, բանաստեղծությունների ուսուցում, յուրացում ու տարածում:
Խնդիրները՝
- Սովորել և իմանալ կոմիտասյան երգերը, բանաստեղծությունները
- Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
- Ունկնդրելու հմտությունների ձևավորում ու զարգացում
Նախատեսվող արդյունքներ՝ դասարանական համերգներ, մեդիահամերգներ, երգերի ու բանաստեղծությունների ձայնագրություններ, աուդիոփաթեթների, տեսաֆիլմերի ստեղծում և հրապարակում:
Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
Կարաոկեներ
Օգտակար հղումներ՝
- Կոմիտասյան օրեր
- Գոհար Զարգարյան, Գոհար Սմբատյան Երաժշտությունը նախակրթարանում խմբի դաստիարակի միջոցով
- Աիդա Պետրոսյան Սա մեծ խաղի մի մասն է…
- Հասմիկ Ղազարյան Կոմիտասը ընտանիքում, բակում, ամենուր
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողների ամենօրյա ուսումնական գործունեության մեջ ներառված են կոմիտասյան երգերը: Երգերի ուսուցումը կազմակերպվում է երաժշտության դասավանդողի, դասվարի միջոցով: Օգտագործվում են կենդանի կատարումները, սովորողների կողմից ստեղծված կարաոկեները որպես ունկնդրման միջոց: Յուրացում-ամրապնդումը կատարվում է առավոտյան ընդհանուր պարապմունքների ընթացքում։ Որպես ամբողջական հաշվետու-նախագիծ ներկայանում են դասարանական համույթները։
Կոմիտասյան բանաստեղծությունների ընթերցումը, ձայնագրումը, ռադիոթատրոնի վերածելը, հրապարակելը ուսումնական աշխատանք է:
