Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նպատակը՝  ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:
Խնդիրները՝

  • Ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում․ համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ,
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.  

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք դպրոց-պարտեզի հարակից մարզադաշտում։ 5 տարեկանները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները, կվերցնեն ինքնագլորները, հեծանիվները և վարելով կգնան դեպի մարզադաշտ։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։