Ծեփամածիկով աշխատանքը ստեղծագործական հիանալի զբաղմունք է, որը խիստ նպաստում է երեխայի զարգացմանը։ Ծեփամածիկով աշխատանքը զարգացնում է ձեռքի մատները, ձևավորում է ձեռքի աշխատանքի մասին պատկերացնումները, կարգավորում ու համաչափեցնում է երկու ձեռքերի միաժամանակյա աշխատանքը, զարգացնում է երեխայի սենսորային փորձը, պատկերացում է տալիս տարածականության մասին։

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններն այսօր աշխատեցին ծեփամածիկով` փորձելով ստանալ մարդու կերպար։