Օգոստոսի 30֊ը 5 տարեկանների ճամբարային երրորդ օրն էր։ Արդեն ընկերացել էինք միմյանց հետ։ Առավոտյան հավաքվեցինք դպրոցի բակում , երգեցինք ու վերհիշեցինք սովորած ստեղծագործությունները, հետք քայլեցինք դեպի Ուսումնական ագարակ։ Երեխաներն այնտեղ նախաճաշեցին, որից հետո ձիավարեցին, ծանոթացան ու կերակրեցին կենդանիներին ։ Հյուսիսային դպրոց վերադառնալուց հետո լողացին բացօթյա լողավազանում, ինչը եղավ մեր եռօրյա մուտքի ճամբարի հավես ամփոփումը։