Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ագարակ
Օրը՝ 30.08
Ժամը՝ 11:00-12:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Նպատակը և խնդիրները՝
- ծանոթացում Ագարակի բնակիչներին
- զարգացնել կենդանիների նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը
- հաղթահարել կենդանիների հետ կապված վախերն ու ձեռք բերել ինքնավստահություն, դրական հույզեր
- տիրապետել ձիավարության կանոններին
- շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:
Ընթացքը՝
- Ուղևորվում ենք դեպի Ագարակ՝ մեզ ծանոթ երգերի կատարում-ուղեկցությամբ
- Ճամբարականները անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
- Ճամբարականները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
- Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
- Ձիավարում ենք
Անհրաժեշտ իրեր՝
- ուսապարկ
- բրդուճ, չոր քաղցրավենիք
- ջուր, բնական հյութ
- թաց և չոր անձեռոցիկներ
- ախտահանիչ միջոց
- աղբի տոպրակ
- մեկանգամյա օգտագործման ձեռնոց:
Արդյունքը՝
- Մարդ-կենդանի կապի ձևավորումը և պահպանումը ճամբարականների մոտ:
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
