Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նպատակը և խնդիրները՝
- Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը
- Վերհիշել սովորած երգերը, ունկնդրել՝ նորերը
- Երաժշտության միջոցով ծանոթացնել ագային մշակույթին, դարձնել դրա կրողը
- Նպաստել գեղարվեստական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը
- Նպաստել երաժշտական ունակությունների զարգացմանը
- Ձևավորել երաժշտական ճաշակ
Ընթացքը՝
- երգերի ուսուցում, կատարում
- ունկնդրում
- գույների և երաժշտության համադրում
- մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:
Արդյունքը՝
Սովորողը կլինի Կոմիտասի երգերը կրող, փոխանցող, տարածող:
Տեսանյութերի, ռադիոնյութերի ստեղծում:
Հղումներ՝ Կոմիտասի վիրտուալ թանգարան, Հայկական ազգային երաժշտական գանձարան,
Երգացանկ՝ Կոմիտասի գրառած, մշակած երգեր
