Օրը՝ 14.09.2023  
Ժամը՝ 11.00-12.00
Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Նպատակը՝ Մարմնամարզական հմտությունների ստուգատես
Խնդիրները՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Զույգով, խմբով աշխատելու հմտություն

Նկարագրություն
Հանդերձարաններում հագնել մարզահագուստը ( դասարանական գունավոր շապիկներ), մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Ուրախ նախավարժանք
Գլուխկոնծիների շքերթ

Խաղ 1. Գնդակի փոխանցում
Մասնակիցները կանգնում են իրար հետևից։ Մասնակիցներից 10մ հեռավորության վրա դրվում է օղակ, օղակի մեջ՝ գնդակ։ Առաջին մասնակիցը վազքով հասնում է օղակին, վերցնում գնդակը, վազքով հետ գալիս, փոխանցում հաջորդ մասնակցին։

Խաղ 2․ Գլուխկոնծի + անցում օղակի միջով
Մասնակիցները կանգնում են իրար հետևից։ Մասնակիցներից 5մ հեռավորության վրա դրվում է մարզական սպունգ, իսկ սպունգից 2մ հեռավորության վրա՝ օղակ։ Առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական սպունգին, գլուխկոնծի տալիսանցնում օղակի միջով և վազքով հետ վերադառնում՝ մեկնարկը փոխանցելով հաջորդ մասնակցին։

Խաղ 3․ Փուչիկացատկ
Մասնակիցները, փուչիկը ոտքերով պահած, ցատկելով շրջանցում են բուլավան, փուչիկը ձեռքում պահած՝ վազելով վերադառնում և փոխանցում են ընկերոջը