Մասնակիցները՝ 5 տարեկաններ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները՝

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում)
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն)
  • Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում
  • Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Լեզվագործունեություն`պատումներ, զրույց-քննարկումներ

  • Կարելի է իրականացնել «Խոսողի աթոռ» նախագիծը: Սովորողները նստում են աթոռին, /կարելի է աթոռը ձևավորել/ և պատմում են իրենց մասին, իրենց նախասիրությունների, սիրելի մարդկանց, իրերի, ընտանիքի, ընկերների մասին:
  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք դասարանում նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Իմ սիրած գույնը, տարվա եղանակը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
  • Ես նման եմ…

Մաթեմատիկական գործունեություն

Ես կարողանում եմ հաշվել, չափել, կշռել, համեմատել.

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող է կա խմբասենյակում, քանի՞ աղջիկ կա դասարանում, քանի՞ տղա: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները, բակի ծառերը: Համեմատել:
  • ընտանիքի անդամներին ըստ հասակի, ըստ տարիքի
  • քանի ոտնաչափ, թիզ է իմ մահճակալը
  • քանի մատնաչափ է իմ, մայրիկիս, տատիկիս, քույրիկիս մազերը
  • հասակաչափով հասակներն ենք չափում

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մարմնամարզություն (խաղային գործունեություն)

Այս շրջանում շատ կարևոր է խաղային գործունեության առկայությունը սովորողի ուսումնական առօրյայում: Առավոտը սկսել դրական տրամադրություն ու համախմբվածություն փոխանցող ազգային խաղերով, ինչպես նաև բակային խաղեր խաղալ:

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում։