«Մուտք կրթահամալիր»՝ ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ
Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», Հյուսիսային Դպրոց
Ժամանակահատվածը՝ օգոստոսի 28-30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց դիմած 2018 թ.-ին ծնված 5 տարեկան սովորողներ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի կարապետյան
Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- ուսապարկ
- ջուր
- բրդուճ
- լողի պարագաներ
- արևապաշտպան գլխարկ
Աշխատակարգ․
Օր 1-ին
Սովորողների դիմավորում, ծանոթացում,բարևախաղ
Շրջայց Հյուսիսային դպրոցում
Խաղերգերի ուսուցում
Տեխնոլոգիական գործունեություն
Մարզական խաղեր
Լող բացօթյա լողավազանում
Օր 2-րդ
Սովորողների դիմավորում
Երաժշտական գործունեություն («Արևների շարք», «Ձիուկ»,երգերի,Ա.Խնկոյանի«Մեղու» բանաստեղծության ուսուցում)
Հետաքրքիր փորձ
Զվարճալի լողափնյա խաղեր
Լող բացօթյա լողավազանում
Օր 3-րդ
Սովորողների դիմավորում
Խաղերգերի ուսուցում
Դեպի Ուսումնական ագարակ
Լող բացօթյա լողավազանում
