Եվս մեկ գեղեցիկ ճամբարային օր ունեցանք այսօր։ Առավոտյան հավաքվեցինք և քայլեցինք դեպի ագարակ` ձիավարության։ Ծանոթացանք ձիերի առօրյաին, իմացանք նրանց անունները, ձիավարեցինք, իսկ վերջում կերակրեցինք նրանց։ Դպրոցում մեզ էր սպասում տաք լողավազանը։ Մի լավ լողալուց և զովանալուց հետո իրականացրեցինք բնագիտական փորձ։ Ինչպես նաև խաղացինք բակային խաղեր, ամփոփեցինք ճամբարային շաբաթը։
