Ճամբարային երրորդ օրը նույնպես հագեցած էր մի շարք հետաքրքիր գործունեությամբ։ Միասին բացեցինք լողավազանները, մաքրեցինք շրջակա միջավայրը։Դրանից հետո ընկեր Սուսաննայի հետ կազմակերպեցինք ընթերցանություն, համեղ նախաճաշեցինք ու վազեցինք դեպի տաք լողավազան`լողալու։
Օրվա մեջ ունեցանք նաև ծեփամածիկով աշխատանք, բակային խաղեր, վերջում լողավազանները փակեցինք, կարգի բերեցինք լողափն ու պատրաստվեցինք տուն գնալուն։






