Այսօր բավականին հագեցած օր ունեցանք մեր ճամբարականների հետ։ Նախ ծանոթացանք միմյանց հետ, կիսվեցինք մեր հետաքրքրություններով, այնուհետև անցանք միջավայրի խնամքին։ Մաքրեցինք լողավազանների և դպրոցի տարածքը ավելորդ աղբից։
Նախաճաշից հետո մի փոքր տաքացրեցինք մեր մկանները, կատարելով մարմնամարզություն և անցանք ճամբարականների սիրելի զբաղմունքին` լողացինք։ Ինչպես նաև խաղացինք բակային զվարճալի խաղեր, իսկ դասասենյակում սեղանի խաղ` լոտո։ Վերջում կարգի բերեցինք մեր դասասենյակն ու գնացինք տուն։
Մեր գեղեցիկ օրվա նկարները և տեսաֆիլմը ստորև`








