Նախագծի մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նախագծի իրականացումը՝ Հունիսի 1-25-ը
Նախագծի նպատակը`

  • սովորողների ձեռք բերած կարողությունների և հմտությունների ներկայացում, սովորողի ձեռքբերումները
  • սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:

Ընթացքը

Սովորողները, ընտանիքի անդամները տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները․

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
  • Ես կարողանում եմ խնամել իմ միջավայրը․ սովորողն ու ընտանիքը ներկայացնում են միջավայրի՝ բույսերի, ծառերի, ծաղիկների խնամքը
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
  • Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/
  • Ես կարողանում եմ մարզվել․ սովորողը կներկայացնի իր մարզական կարողությունները
  • Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
  • Իմ կարդացած գիրքը
  • Հորինուկների ներկայացում պատումի և նկարաշարի օգնությամբ
  • Իմ ուրախ մեդիաայբբենարանը
  • Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/
  • Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։
  • Նախագծի ամփոփումը՝  հղումով։