
Այսօր Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների հետ ծանոթացանք մի գեղեցիկ ստեղծագործության հետ`խաղողի մասին։
-Ես խաղողի կանաչ վազն եմ,
Ոսկե աշնանն հենց որ հասնեմ,
Ու սաղարթիս ստվերում զով,
Ողկույզները պարեն նազով,
Հարազատի ու օտարի
Ես ձայն կտամ. – Ինձ մոտ արի,
Կեր խաղողս քաղցր ու հյութեղ,
Խաղող հո չի, այլ բուժիչ դեղ…
Որ դու էլ միշտ լինես բարի
Ու քո կյանքի ճանապարհին
Պետք գաս մարդուն ու աշխարհին…
Այնուհետև նրանք նկարեցին խաղողի վազն այնպես, ինչպես պատկերացնում էին։








