Բավականին բովանդակալից ու հետաքրքիր նյութ էր։ Հետաքրքիր էր այն միտքը, որ ըստ Ջորջ Պոայի դասավանդումն ընդհանրություն ունի թատերական արվեստի հետ։ Քանզի մեզնից պահանջվում է ցուցադրել դասարանին մի ապացույց, որը հիանալի գիտենք։ Սակայն իրավունք չունենք դասարանին ցույց տալու, որ դա մեզ էլ հետաքրքիր չէ, որովհետև այն իսկույն տաղտկալի կդառնա նաև սովորողների համար։
Հեղինակը ներկայացնում է ուսումնասիրման երեք ակզբունքները.
1.Եռանդուն ուսումնասիրում
18֊րդ դարի գերմանացի ֆիզիկոսն ասել է «Ինչ-որ մի բան ուսումնասիրելու լավագույն եղանակն է ինքնու­րույն հայտնաբերելը», «Այն, ինչը հարկադրված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կկարողանաք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունը կառաջանա» ,  «Որպեսզի ուսումնասիրումն ավելի գործուն լինի, սովորողը պետք է ինքնուրույն հայտնաբերի ուսումնա­սիրվող նյութի առավել մեծ մասը, որը հնարավոր է տվյալ հանգամանքներում»։
2. Լավագույն շարժառիթ
Ուսման համար ամենալավ շարժառիթը հետաքրքրությունն է։ Սովորողը ուսումնասիրման գործունության համար պետք է հետաքրքրվի ուսումնասիրվող նյութով, հաճույք ստանա ուսումնասիրման բուն գործընթացից։ 
3. Ուսումնասիրության փուլերի հաջորդականություն
Կանտի հռչակավոր ասույթը. ուսումնասիրումն սկսվում է ներգործությունից և ընկալումից, դրանցից անցնում բառերին և հասկացություններին և պետք է ավարտվի մտավոր կերտվածքի ինչ-որ նոր աոանձնահատկությունների դաստիարակմամբ։
Հեղինակի կարծիքով այս սկզբունքները պետք է օրգանապես մտնեն ուսուցչի ամենօրյա աշխատանքի բոլոր տարրերի մեջ և կարող կլինեն լրջորեն օգնել նրան` իր աշխատանքում։