Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 3֊րդ դասարանցիներ և 5 տարեկաններ

Պատասխանատուներ`Մերի Կարապետյան, Ռոզա Մելիքյան

Ժամկետը`Մայիս

Նպատակը և խնդիրները`

• Սովորել, սովորեցնել
• Զարգացնել տրամաբանական և վերլուծական հմտություններ
• Ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ
• Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին
• Մեծացնել հետաքրքրությունը բնագիտության նկատմամբ

Ընթացքը՝ 3֊րդ դասարանի սովորողները բնագիտական փորձեր են կատարում 5 տարեկանների խմբի սովորողների հետ, սովորեցնում նրանց փորձի գաղնիքները: Դառնում են խորհրդատուներ և լավ ընկերներ:

Բնագիտական փորձի նկարագրություն`

1.Չկա թթվածին, չկա կրակ


Անհրաժեշտ նյութեր՝

Մոմ, տարա, լուցկի/կրակայրիչ։


Փորձի նկարագրություն՝

Վառում ենք մոմը, տարան շրջում ենք մոմի վրա և սպասում: Մի քանի վայրկյանից մոմը կմարի: Տարայի մեջ եղած թթվածինը վերջանում է և կրակը հանգչում է:

2.Կարող է սառը ջուրը եռալ

Անհրաժեշտ նյութեր`

Ջրով լի բաժակ, թաշկինակ, ռեզին։

Փորձի նկարագրություն`

Բաժակի մեջ բերնեբերան լցնում ենք սառը ջուր: Թաշկինակով ծածկում ենք բաժակը և ռեզինով ամուր կապում:Բաժակի մեջտեղում, ցուցամատով սեղմում ենք այնպես, որ մատը  2-3 սմ մտնի բաժակի մեջ:Լվացարանի մոտ բաժակը թեքում ենք գլխիվայր:Մի ձեռքով բռնում ենք բաժակը, իսկ մյուսով հարվածում ենք բաժակի հատակին: Ջուրը բաժակում սկսում է … եռալ…:

Արդյունքը տեսաֆիլմի և նկարների տեսքով` բլոգում։