Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2֊րդ դասարանների սովորողներ
Օրը՝  , ժամը`
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 5 տարեկանների դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մերի Կարապետյան, Աննա Մանուկյան

Նպատակը և խնդիրները`

• Սովորել, սովորեցնել
• Զարգացնել երևակայությունը
• Ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ
• Paint նկարչական ծրագրի ուսումնասիրուն
• Ծանոթացում նոր գործիքներին
• Մեդիահմտությունների զարգացում

Նկարագրություն`

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 2֊րդ դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերների համար ընթերցելու են հեքիաթ, այնուհետև սովորեցնելու են paint ծրագրով աշխատելու հմտություններ։

Ընթացքը`

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  2֊րդ դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • Բացել paint ծրագիրը
  • Ծանոթանալ աշխատանքային գործիքներին
  • Օգտագործելով երկրաչափական պատկերներ ստանալ կերպարներ
  • նկարել հեքիաթի հերոսներին
  • paint-ով նկարած նկարը պահպանել
  • մուտքագրել բառեր, իրենց անունները

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։