
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատու` Մերի Կարապետյան
Ժամկետը՝ մայիս
Նպատակը և խնդիրները՝
- Նպաստել սովորողների ֆիզիկական ակտիվությանը
- Բացահայտել նոր մարզական խաղեր
- Ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ
Անհրաժեշտ պարագաները՝
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
Ընթացքը՝
Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:
Մարզական խաղերի նկարագրություն՝
- Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
- Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
- Սովորողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր խմբի մասնակիցները կանգնում են զույգերով, յուրաքանչյուր զույգ պետք է ձեռքերը հետևում պահած մարմնի օգնությամբ ամուր պահելով օղակը հասցնի պատի մոտ և գցի պատի մոտ դրված բուլավայի վրա, կհաղթի այն խումբը, ով առանց կանոնները խախտելու առաջինը կվերջացնի առաջադրանքը։
Արդյունքները`տեսաֆիլմի և նկարների տեսքով կհրապարակվեն բլոգում
