Այսօր շատ արևային ու ջերմացնող եղանակ էր։ Իսկ 5 տարեկանները շատ են սիրում բակում խաղալ արևոտ եղանակին։ Այսօր նրանք խաղացին`
Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:



Գետնից բարձր
Խաղի հիմքում փոփոխված բռնոցին էր: Մասնակիցները ցելա էին գցում, ու պարտվողն ընկնում էր մյուս մասնակիցների հետևից՝ փորձելով բռնել նրանց: Մասնակցիները պետք է փախչեին, ու եթե բռնողը նրանց մոտենում էր, փրկվելու միակ տարբերակն էր ինչ-որ բարձր տեղ բարձրանալ: Միայն այդ պարագայում բռնողն իրավունք չուներ դիպչել մասնակցին: Բռնվելու դեպքում «բռնված» մասնակիցն էր դառնում բռնողը: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցները հոգնում էին վազելուց:


