<<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի հինգերորդ օրն սկսեցինք Սուրբ երրորդություն եկեղեցում։ Ժամերգության ավարտից հետո հարմար տեղավորվեցինք երթուղայինում և բարձր տրամադրությամ ուղևորվեցինք դեպի Արայի լեռ` Սուրբ Վառվառա։

Ճանապարհին կանգ առանք և այցելեցինք Սուրբ Գևորգ եկեղեցի, այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Ծաղկեվանք։

Սկսեցինք մեր քայլքը Ծաղկեվանք տանող երկար ու քարքարոտ ճանապարհով։ Ընթացքում զբաղվեցինք նաև ճանապարհի խնամքով, հավքեցինք ավելորդ աղբը։ Եղանակը աստիճանաբար ցրտեց, սկսեց ձյուն տեղալ, բայց այնուամենայնիվ մենք սիրով հաղթահարեցինք բարձունքը և բարձրացրինք մեր եռագույնը։ Այնուհետև ընդմիջեցինք, ունեցանք դրական լիցքերով հարուստ և հիշարժան օր։