Հոդվածում խոսվում է ուսումնական օրացույցի մասին, որը համարվում է կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկը։ Օրացույցում ներառվում են նախագծերը, որը օգնում է նոր նյութերի ստեղծմանը։ Ներկայացված նախագծերը կարող են լինել և՛ տարբեր թեմաներով, և՛ միևնույն թեմայով, բայց տարբեր պահանջներով ու ակնկալիքներով, տարբեր շեշտադրումներով ու խորության։ Ուսումնական օրացույցը շատ կարևոր աշխատանքային մասնիկ է, որը հեշտացնում է աշխատանքը և՛ դասավանդողի, և՛ սովորողի, և՛ ծնողի համար։
Այս աշխատանքը զարգանում է, անընդհատ մշակվում ու հղկվում, որովհետև դժվար է և՛ ընտրության հնարավորություն տալ, և՛ բաց հարթակ դուրս գալ, և՛ անհատականացնել նախագիծը։
