Հեղինակն ընդգծում է,որ «հաջողությունը» և «անհաջողությունը» մեծերի գաղափարներ են, և նրանք այն փաթաթում են երեխաների վզին: Դրանք կարծես նույն մետաղադրամի երկու կողմերը լինեն:

Քայլել սովորող փոքրիկները, որ ընկնում են փորձերի ժամանակ, կամ առողջ վեց-յոթ տարեկանները, որ փորձում են հեծանիվ քշել սովորել և ընկնում են, ամեն անգամ, հայտնվելով գետնին, չեն մտածում. «Նորից ձախողվեցի»: Առողջ փոքրիկները կամ իրենց ընտրած խնդիրները լուծող ավելի մեծ երեխաները երբ անհաջողության են հանդիպում, մտածում են. «Վա՜յ, չստացվեց, նորից փորձեմ»: Վերջապես քայլել կամ հեծանիվ քշել սովորելուց հետո նրանք չեն մտածում, թե ինչ կտրիճ են, որ վերջապես սովորեցին: Ուրախությունը բուն գործողության մեջ է՝ քայլելու կամ հեծանիվ քշելու, այլ ոչ թե ինչ-որ հաջողության:

Հեղինակը խոսում է նաև երեխայի ինքնագնահատականի մասին, որ վտանգավոր է երեխայի ինքնագնահատականն օգտագործել, որպեսզի նրան հորդորեն լավ աշխատելու։ Երբ ասում են. «Դուայնքանխելացիլավ (ևայլնտղաեսկարող ես հեշտությամբ կատարել այդ խնդիրը»։  Սակայն եթե աշխատանքը չի ստացվում երեխան մտածում է, որ ինքն ամենևին էլ խելոք ու լավը չէ։
Հեղինակի կարծիքով մենք շատ ենք գովում կրտսեր աշակերտներին լավ աշխատանքի համար:

Հոլթը խոսում է նաև դպրոցներում, դասերի ժամանակ երեխաների վախերի մասին։ Երեխաները վախենում են ուսուցչի հարցերին պատասխանելուց, քանի որ խուսափում են սխալ պատասխանից, վախենում են, որ իրենց կընդհատեն, և վախենում են հիմար երևալուց: