<<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսեցինք կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի Artասահմանում։ Նախ համդիպում ունեցանք Սուսան Ամուջանյանի հետ։ Սովորեցինք ճիշտ լուսանկարելու գաղտնիքները, նրբություններն ու հմտությունները։ Ինչպես նար ձայնի և լույսի ճիշտ կիրառումը տեսանյութերում։

Այնուհետև հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ։Ընթերցեցինք նախապես հանձնարարված հոդվածների վերլուծությունները, բանավիճեցինք որոշ հարցերի շուրջ, ունեցանք հետաքրքիր քննարկում։ Հանդիպում ունեցանք նաև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բեյանի հետ։ Խոսեցինք հեղինակային,այլընտրանքային ուսուցման մասին, ուղղեցինք հարցեր և յուրաքանչյուրս ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Ունեցանք հավաք`մասնախմբերով,խոսվեց ներառական կրթությունից։