Հեղինակը նկարագրում է մի կրկես, որտեղ մի ճաղատ ձեռնածու ֆոկուսներ էր անում, իսկ հանդիսատեսը ծափահարում էր, քանի որ այդպիսի պայմանավորվածություն կա, և եթե նրանք գտնվեին այս պայմանավորվածությունից դուրս, համարը չէր լինի: Մի քանի ֆոկուս ցուցադրելուց հետո ձեռնածուն հասկացավ, որ սիրում է կյանքը՝ որտեղ բացի ֆոկուսներից կան նաև հրաշքներ: Ձեռնածուն զգաց,  որ ամեն ինչ կարող է: Նա իր յուրաքանչյուր զգացումը, անշոշափելի բարին, սերը կարող է շոշափելի և տեսանելի դարձնել: Սերը և բարին ամենաստեղծ են, նրանք կարող են մարմին առնել: Հանկարծ նա իր մտքում  ասաց «ֆու՛հ»,  և կրկեսի կենտրոնում կարծես հատակից դուրս պրծավ մի սպիտակ ձի:  Էլի կրկնեց իր խոսքը, և նոր ձի երևաց մանեժում:  Ձեռնածուն զգաց, որ իր սերը կարող է առարկա դառնալ… Բայց մարդիկ ձանձրացան, նրանք արդեն շատ ձիեր էին տեսել, որոշները նաև դուրս եկան կրկեսից: Մարդիկ չէին տեսնում այդ հրաշքը, նրանց ֆոկուս էր պետք: Մարդկան միշտ նոր ֆոկուս է պետք, որը կզարմացնի իրենց:Մարդիկ չեն տեսնում հրաշքները իրենց կյանքում: Իսկ երջանիկ են այ մարդիկ, ովքեր գտնում են հրաշքը, չեն սպասում ֆոկուսի: