Մուտքի ճամբարի երրորդ օրն սկսեցինք Մայր դպրոցից։ Հավաքվեցինք և միասին քայլեցինք դեպի Քոլեջ։ Եղանք խաղողի և գինու դպրոցում, համտեսեցինք դպրոցի անուշահամ գինին։ Ընկեր Արտակը բացատրեց և պատմեց մի քանի գաղտնիքներ գինեգործության հետ կապված։ Ծանոթացանք խաղողի տեսակների հետ, իմացանք, թե ինչ ճանապարհ է անցնում խաղողը մինչ գինի դառնալը։


Քոլեջից քայլեցինք դեպի Մայր դպրոց, այնտեղ կրկին հանդիպում ունեցանք Լուսինե Փաշայանի, Մարիետ Սիմոնյանի և Կրթահամալիրի տնօրեն տիկին Սուսանի հետ։ Խոսեցինք ուսումնական օրացույցի, կրթահանալիրի ստեղծման և անցած ճանապարհի մասին։


Ինչպես նաև զբաղվեցինք մարմնամարզությամբ, հեծանվավարեցինք։

