Ջոն Թեյլոր Գատոյի «Դպրոցական յոթ առարկաներ»-ը արդիակ և շատ ակտուալ թեմա է։ Կարծում եմ որակյալ կրթություն ապահովելու համար յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր առջև նպատակ դնի սովորողի մեջ զարգացնել տրամաբանությունը, ազատ մտածողությունը, իր սեփական կարծիքը ունենալու և ազատ արտահայտվելու կարողությունը , ձեևավորել հետազոտելու, ուսումնասիրելու հմտությունները։
Կրթահամալիրը ազատ դպրոց է, որտեղ սովորողներն իրենց ազատ են զգում և մեծ ուրախությամբ են հաճախում։ Սակայն պետք է ուսուցիչն այնքան զգոն լինի, որ սովորողը չանցնի ազատության թույլատրելի սահմանը։

Անտարբերության կարևոր խթան հանդիսացող բաներից մեկը, Գատոյի կարծիքով, համարվում է զանգի կոճակը, որը շատ պարզ կերպով խլացնում է երեխաների մոտ վերջին պահին լսվածը: Սովորողները հիմնականում խառնվում են իրար, դուրս են գնում դասարանից չլսելով ուսուցչին։