Ուսումնասիրեցի կրթահամալիրում դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերը և ինձ հետաքրքրեց մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները ։

Քառօրյա վերապատրաստման ժամանակ բացեցինք մեր բլոգները , նախագծերով աշխատեցինք։ Անհանգստությունս մեծ էր հենց բլոգներում տարվող աշխատանքի վերաբերյալ։ Քանզի այս հարթակին ընդհանրապես ծանոթ չէի, չգիտեի օգտագործման ձևերը։ Եվ սկսեցի ուսումնասիրել կրթահամալիրի աշխատակիցների բլոգները։ Բլոգում ամեն բան հետաքրքիր է,բաժինները,տեսքը, մեր ստեղծած նյութերը,ամեն նյութ ունի իր ենթաբաժինը։ Ներկայացված պահանջները պահպանելու շնորհիվ բլոգը ունենում է գեղեցիկ տեսք։ Օրինակ`հրապարակումը շատ ավելի գեղեցիկ է լինում,երբ տեքստին կցված է լինում նկարներ, երբ դրված են լինում ակտիվ հղումներ։Ինձ հատկապես դուր է գալիս «Իմ մասին»բաժինը։ Այն օգնում է ծանոթանալ բլոգի ղեկավարի հետ, շատ հետաքրքիր է և հակիրճ։ Այն հնարավորություն է տալիս իմանալ տվյալ անձնավորության մասնագիտությունը, նախասիրություններին։ Արխիվը նույնպես շատ կարևոր է բլոգների համար,որի շնորհիվ կարող ենք համեմատություններ անել,թե ժամանակի ընթացքում ի՞նչ փոփոխություններ ենք ունեցել նախագծերում,ի՞նչ աշխատանք ենք իրականացրել,ի՞նչ մասնագիտական աճ ենք ունեցել։