Երկրորդ օրը հավաքվեցինք Մայր դպրոցի բակում և միասին բարձրացանք Սարալանջ։ Այնտեղ հանդիպեցինք Արտակ Ռշտունու հետ, ով պատմեց մեզ խաղողի տեսակների, նրանց ճիշտ խնամքի և տարեկան ստացված բերքի քանակի մասին։ Հավաքեցինք խաղողի էտած ճյուղերը, իսկ մեզ համար վերցրեցինք խաղողի վազից փոքրիկ շիվեր։

Հետո քայլեցինք դեպի Արևելյան դպրոց֊պարտեզ, որտեղ էլ հանդիպեցինք Լուսինե Փաշայանի հետ և քննարկեցինք դասավանդողի գործունեությանը վերաբերող ուսումնական կարգերը։ Հոտո սկսեցինք ակտիվ քննարկում միմյանց հետ։

Այնուհետև հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ, նախ քննարկցինք ներկայիս և նախկին ուսուցման, դպրոցների մասին։ Քննարկեցինք յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը։ Այնուհետև անցանք մեր կատարած վերլուծություններին`տիկին Մարիետի ուղարկած նյութի վերաբերյալ։

Դրանից հետո հանդիպում ունեցանք նաև կրթահամալիրի SMM մասնագետ Լենա Նալբանդյանի հետ, ով խոսեց բլոգներում հրապարակվող նյութերի, նկարների, դրանց որակի և բովանդակության մասին։ Ինչպես նաև ծանոթացրեց մեզ Կրթահամալիրի նոր էջի և սինվոլի հետ։

Ընդմիջումից հետ`Մայր դպրոցում մասնակցեցինք սեմինարի։ Խոսվեց ԱՈՒՊ֊ում կատարվելիք փոփոխությունների և ներառական կրթության մասին։