Պետք է խոստովանեմ, որ նորագույն տեխնոլոգիաները բավականին հեշտացնում են մեր կյանքը, մենք յուրաքանչյուրս արդեն չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց դրանց։ Բայց բոլորովին պարտադիր չէ լիովին հիմնվել տեխնիկայի կիրառման վրա։ Ամեն ոք պետք է կարողանա մտածել, վերլուծել, տրամաբանել, ինչն անհնարին է տեխնիկայի դեպքում։
Գովելի է համալսարանական առցանց կուրսերի գաղափարը։ : Սակայն քանի դեռ կան դպրոցներ և ուսուցչի դերը դեռ մեծ է, մենք՝ ուսուցիչներս, պետք է սովորողներին փոխանցենք ինքնակրթման կարևորության մասին գաղափարը, որովհետև ապագայում միայն այս տարբերակն է մնալու մարդուն:
