Ուսումնասիրեցի դասավանդողի հործունեությանը վերաբերող ուսումնական կարգերը և առանձնացրի ուսումնական ճամփորդության կազմակերպումը։ Ճամփորդությունները որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծերով։
Մասնակիցները նախօրոք ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում։
Ինձ դուր եկավ այն փաստը, որ քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված շաբաթօրյա ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:
Ճամփորդության ընթացքում և հետո մասնակիցները հրապարակում են տպավորությունները՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և ուսումնական նյութերը, յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է իր հաշվետվությունը։ Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է նաև mskh.am-ում։
