
Այսօր մուտքի ճամբարի առաջին օրն էր։ Հավաքվեցինք կրթահամալիրի ագարակում, ծանոթացանք միմյանց հետ։ Խնամեցինք, կերակրեցինք թռչուններին։ Այնուհետև մասնատեցինք և հավաքեցինք խաղողի վազի ճյուղերը, ինչպես նաև ձիավարեցինք։


Ագարակից քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց։ Հանդիպում ունեցանք մանկավարժական ակումբի ղեկավար՝ Մարիետ Սիմոնյանի և մանկավարժական կենտրոնի ղեկավար՝ Լուսինե Փաշայանի հետ։ Ծանոթացանք քննարկվող նյութերի հետ, քննարկեցինք դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերը։

